
Ամերիկյան ռազմածովային ուժերի Porter էսկադրոնային ականակիրը մտել է Սև ծով, փոխանցում է Gazeta-ն՝ հղում անելով ԱՄՆ ՌԾՈւ 6-րդ նավատորմի կայքին:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ դա արվել է «տարածաշրջանում դաշնակիցների և գործընկերների հետ համագործակցության և ծովային անվտանգության պահպանման համար օպերացիայի անցկացման նպատակով»:
Էսկադրոնային ականակիրը կմասնակցի «Ծովային վահան-2017» (Sea Shield 2017) միջազգային զորավարժություններին, որոնք ամեն տարի ղեկավարում է Ռումինիան:
Անձնակազմի հրամանատար Էնդրիա Սլոուն նշել է, որ Porter-ը մտնում է Սև ծով վերջին մի քանի տարին՝ «ցուցադրելով տարածաշրջանում անվտանգության և կայունության համար ԱՄՆ-ի պատրաստակամությունը»: