ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ալիևն իր երազանքների ֆիլմն է նկարել». ինչ հետևանքներ կունենա Հայաստանի համար Բաքվում ցուցադրված «Երևանն ադրբեջանական պատմական Էրիվանն է» ֆիլմը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս Բաքվում տեղի է ունեցել պետական հովանավորչությամբ պատրաստված պսևդովավերագրական ֆիլմ, որի առանցքում եղել է հետեւյալ միտքը՝ «Երեւանն ադրբեջանական պատմական Էրիվանն է, եւ անհրաժեշտ է այն ազատագրել»: Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ սա Հայաստանի համար:

Քաղաքագետների բնորոշմամբ՝ հայկական կողմը պետք է պաշտոնապես արձագանքի կատարվածին, քանի որ, ըստ էության, Ադրբեջանն այլևս Երևանն է ձգտում ունենալ, իսկ դա վաղուցվա երազանք է:

Իսկ ինչ քայլեր է ձեռնարկում այս ուղղությամբ ՀՀ մշակույթի նախարարությունը: Ի պատասխան ArmLur.am-ի գրավոր հարցման՝ նախարար Արմեն Ամիրյանը հստակեցրեց՝ թե′ համաշխարհային պատմագիտությունը, թե′  Հայաստանի եւ Երեւանի պատմության թանգարանները վաղուց տվել են բոլոր հարցերի պատասխանները: Նախարարի գնահատմամբ՝ ադրբեջանի ստեղծագործությունը ներքին օգտագործման համար պատմություն կեղծող ֆիլմ է: Իսկ թե որոնք են հայկական կողմի հակընդդեմ քայլերը, Ա. Ամիրյանը պատասխանել է. «Ավելի արդյունավետ միջոց, քան մեր երկրի, մեր մայրաքաղաքի պատմության վկայությունները խնամքով հավաքելը, պահպանելը, ցուցադրելն ու հանրահռչակելն է, թերեւս չկա: Իսկ դա ՀՀ մշակույթի նախարարությունն անում է ամեն օր»:




Լրահոս