
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերի իր էջում մեկնաբանել է Իրանի և ԱՄՆ-ի հարաբերությունները:
«Իրանը կրակի հետ է խաղում: Նրանք չեն գնահատում այն, թե ինչ «բարի» էր նրանց նկատմամբ նախագահ Օբաման: Ես այդպիսին չեմ լինի»,-գրել է Թրամփը:
Iran is playing with fire – they don't appreciate how "kind" President Obama was to them. Not me!
— Donald J. Trump (@realDonaldTrump) February 3, 2017
Ավելի վաղ Թրամփը չէր բացառել ռազմական պատասխանը Իրանի հրթիռային փորձարկումներին: