Նպատակն այն է, որ կուսակցությանը շատ ձայն բերեմ. ինչպես է Ալեքսան Պետրոսյանը (ՄԱՊ-ի Ալիկ) պայքարելու հայտնի ՀՀԿ-ականների դեմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն արդեն հայտնել էր, որ ապրիլի 2-ին կայանալիք ընտրություններում Արմավիրի մարզում «տիտանների» պայքար է սպասվելու: Այս մարզում ռեյտինգային համակարգով ՀՀԿ-ով առաջադրվել ցանկացողների թիվը բավական մեծ է: Նրանց թվում են պատգամավորներ Սեյրան Սարոյանը, Առաքել Մովսիսյանը, Նահապետ Գևորգյանը, Հրանտ Գրիգորյանը, Ալեքսան Պետրոսյանը: Վերջինս  2012 թվականի ընտրություններում պատգամավոր էր ընտրվել թիվ 21 ընտրատարածքից` ստանալով 26 հազար 548 ձայն: Այս անգամ Պետրոսյանի մրցակիցների թիվն ավելացել է, պայքարն էլ` թեժացել: Այս հարցերի շուրջ զրուցեցինք ՀՀԿ-ական պատգամավորի հետ:

– Պարո’ն Պետրոսյան, Արմավիրում թեժ պայքար է սպասվելու: Ի՞նչ եք կարծում, կկարողանա՞ք այդ պայքարում հաղթող դուրս գալ:

– Ինձ համար նպատակային չէ անցողիկ շեմը: Նպատակն այն է, որպեսզի կուսակցությանը շատ ձայն բերեմ:

– Բայց ինչո՞ւ, ո՞ր արժանիքի համար ընտրողն իր ձայնը հենց Ձեզ պետք է տա, կարո՞ղ եք նշել գոնե երեք պատճառ:

– Ես այդ հարցին ոնց կարող եմ պատասխանել, դուք չգիտեք, որ վերջնական խոսքն ընտրողինն է: Ես Արմավիրի մարզում աշխատում եմ արդեն 40 տարի:

– Նշվում է, որ այս ընտրատարածքում ռեյտինգային համակարգով առաջադրվելու են նաև Սեյրան Սարոյանը, Առաքել Մովսիսյանը, Հրանտ Գրիգորյանը…: Դժվար պայքար չի՞ սպասվելու հենց կուսակցության ներսում:

– Չեմ կարծում: Մենք բոլորս էլ իրար ընկերներ ենք ու մնալու ենք ընկերներ: Դա նշանակություն չունի:

– Դուք նշեցիք, որ առաջադրվելու նպատակը կուսակցության համար ձայներ ապահովելն է: Եթե խորհրդարանում չհայտնվեք` չեք մտահոգվի՞:

– Իհարկե, կուսակցությանն օգտակար կլինեմ:

զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը




Լրահոս