
ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը Իրանին «ահաբեկչության գլխավոր հովանավոր» է անվանել, փոխանցում է Gazeta-ն:
«Ինչ վերաբերում է Իրանի խնդիրներին, ապա այդ պետությունը միջազգային ահաբեկչության գլխավոր հովանավորներից մեկն է: Մենք պետք է դա հասցնենք Իրանին»,-ասել է Մեթիսը:
Սակայն Պենտագոնի ղեկավարը նշել է, որ անհրաժեշտ չի համարում Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմական ներկայության մեծացումը:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ԱՄՆ-ն հավելյալ պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ: Ի պատասխան դրա՝ Իրանը պատրաստվում է պատասխան միջոցներ ձեռնարկել: