ԱՄՆ մաքսային ծառայությունը թույլ է տվել մուսուլմանների մուտքն ինքնաթիռ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկյան մաքսային-սահմանային ծառայությունը հայտնել է ավիաընկերություններին մուսուլմանական երկրների քաղաքացիներին ինքնաթիռ թույլ տալու հնարավորության մասին, փոխանցում է BBC-ն:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով՝ մուսուլմանական 7 երկրների քաղաքացիների համար արգելվել էր մուտքը ԱՄՆ տարածք:

Qatar Airways ավիաընկերությունը հայտարարություն է տարածել այն մասին, որ սկսել են թույլ տալ մուսուլման ուղևորների մուտքը ինքնաթիռ:

Մաքսային ծառայության որոշման մասին հայտնի է դարձել մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ Սիեթլում (նահանգ Վաշինգտոն) դադարեցվել է Թրամփի միգրացիոն հրամանագրի գործողությունը:

Ավելի ուշ Սպիտակ տանը հայտնել են այդ որոշումը բողոքարկելու մտադրության մասին:

Ըստ Թրամփի հրամանագրի՝ արգելվում է մուտքը ԱՄՆ տարածք Սուդանի, Եմենի, Լիբիայի, Սոմալիի, Իրաքի, Իրանի և Սիրիայի քաղաքացիների համար:




Լրահոս