ArmLur.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել Լոռու մարզի Հարթագյուղ գյուղում երեկ՝ փետրվարի 3-ին, 51-ամյա տղամարդու՝ Հ.Հ.-ի ինքասպանության դեպքից:
Մեր թղթակցի փոխանցմամբ՝ 51-ամյա տղամարդը երեք երեխաների հայր էր, երկու աղջիկ և մեկ տղա ունի: Աղջիկներն ամուսնացած են, իսկ տղան 18 տարեկան է: Գյուղացիներից մեզ հայտնեցին, որ տղամարդը ամեն տարի մեկնել է ՌԴ արտագնա աշխատանքի, սակայն այս տարի դեռ չէր գնացել: Թե ինչն է կատարվածի պատճառը՝ համագյուղացիները դժվարացան ասել: Նրանք հայտնեցին միայն, որ դեպքի օրը գյուղում հուղարկավորություն է եղել, որից հետո 51-ամյա տղամարդը մտել է գոմ, կերակրել անասուններին ու կախվել:
Նշենք նաև, որ դեպքի օրը տղամարդը մի քիչ գինովցած է եղել: