
Ավստրիայի իրավապահ մարմինները 22 մարդու է ձերբակալել, ովքեր ծնունդով Չեչնիայից են, փոխանցում է Gazeta-ն:
Դեպքը տեղի է ունեցել Վիեննայի կենտրոնական հատվածում: Տեղի բնակիչներն ահազանգել են, որից հետո ոստիկանությունը դեպքի վայր է ժամանել: Իրավապահները մի խումբ մարդկանց մոտից զենք են առգրավվել, որը նրանք փորձել են թաքցնել ձյան տակ: Ընդհանուր առմամբ, առգրավվել է ավտոմատ, հրացան և մեծ քանակությամբ զինամթերք:
«22 մարդ ձերբակալվել է դեպքի վայրում: Նրանք ծնունդով Չեչնիայից են»,-հայտնել է Ավստրիայի ոստիկանությունը:
Իրավապահները զննել են նրանց մեքենաները, ներկա պահին նրանց հարցաքննում են: