«Հայոց Համազգային շարժում» կուսակցությունը հրավիրել է վարչության փակ նիստ, որի ժամանակ հստակեցումներ կկատարվեն ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու շուրջ: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում նշեց կուսակցության վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը:
Հիշեցնենք, որ ՀՀՇ-ն արդեն հայտարարել է, որ մաս է կազմելու «Ծառուկյան դաշինք»-ին և օրեր անց հինգ ուժերով համատեղ հուշագիր կստորագրեն, իսկ այսօրվա նիստում կկատարվեն վերջին հստակեցումները:
Ինչպես հայտնի է` վարչության անդամներից միայն Ալեքսանդր Արզումանյանն է հայտարարել է, որ դեմ է դաշինքին միանալուն և առհասարակ չի մասնակցի ընտրություններին: