Պատահական չէ, որ կանաչ թեյն ասիական շատ երկրների մշակույթի մի մաս է համարվում: Այս ըմպելիքը հարուստ է հակաօքսիդանտներով և օրգանիզմի համար անհրաժեշտ սնուցող նյութերով: Այն ամրապնդում է օրգանիզմի պաշտպանիչ ուժերն ու կանխում մի շարք հիվանդություններ:
Ահա թե ինչու այն պետք է մշտապես օգտագործել.
1. Հարուստ է հակաօքսիդանտներով
Հակաօքսիդանտները քիմիական միավորումներ են, որոնք պայքարում են այլ մոլեկուլների հետ: Կանաչ թեյը հարուստ է հակաօքսիդանտներով, դրա շնորհիվ այն կանխում է քրոնիկ հիվանդությունները, ինչպես նաև մաշկի վաղաժամ ծերացումը:
2. Կանխում է քաղցկեղը
Հետազոտությունները ցույց են տվել, որ կանաչ թեյն ունի հատկություններ, որոնք նվազեցնում են քաղցկեղով հիվանդանալու ռիսկը: Մեկ այլ հետազոտության համաձայն՝ նվազում է թոքերի քաղցկեղի առաջացման ռիսկը 18%-ով:
3. Պաշտպանում է սրտի առողջություն
Հակաօքսիդանտների շնորհիվ՝ կանաչ թեյը օգնում է նվազեցնել արյան մեջ «վատ» խոլեստերինի մակարդակն ու նվազեցնում սրտի և անոթների հիվանդության ռիսկը:
4. Լավացնում է լյարդի վիճակը
Օրական մեկ բաժակ կանաչ թեյի օգտագործումը մաքրում է լյարդն ու նպաստում դրա նորմալ գործունեությանը:
5. Խթանում է նյութափոխանակությունն ու օգնում ազատվել ավելորդ քաշից
Գիտնականորեն ապացուցվել է, որ կանաչ թեյի օգտագործումն օգնում է ազատվել ավելորդ քաշից: Ավելորդ քաշից կարելի է ազատվել 3 ամսվա ընթացքում: Այն նաև ակտիվացնում է նյութափոխանակությունը:
6. Լավացնում է մարսողություն
Կանխում է փորկապությունն ու պայքարում դրա դեմ, ինչպես նաև նվազեցնում է գազերի առաջացումը, որովայնի փքումն ու մարսողական այլ խնդիրներ:
7. Կանխում է դիաբետը
Կանաչ թեյի հատկությունները թույլ են տալիս վերահսկել արյան մեջ շաքարի մակարդակը:
8. Լավացնում է ատամների վիճակը
Չինական ավանդական բժշկության մեջ կանաչ թեյն օգտագործվում է ատամների պաշտպանության համար, օգնում է կանխել բերանի խոռոչի բորբոքումներն ու բերանի տհաճ հոտի առաջացումը:
9. Կանխում է արթրիտը
10. Ամրապնդում է իմունային համակարգը