
2015 թվականին Փարաքար գյուղում կատարված դաժան սպանությունից անցել է երկու տարի, սակայն աղմկահարույց այս դեպքը այդպես էլ մնաց չբացահայտված: Կատարված սպանությունն իր դաժանությամբ համեմատելի է թերեւս միայն գյումրեցի ընտանիքի սպանդի հետ:
Փետրվարի 5-ին` երեկոյան ժամը 21:00-ի սահմաներում, Փարաքար համայնքում դանակի 59-ը հարվածով սպանվեց Փարաքար գյուղի 51-ամյա բնակչուհի Անահիտ Զաքևոսյանը:
2 տարի անց բազմաթիվ հարցեր այդպես էլ մնացել են օդից կախված: Նշենք,որ սպանության գործը կասեցվել է, սակայն Անահիտ Զաքևոսյանի հարազատները պահանջում են իրավապահներից գործը վերաբացել:
Մանրամասները` տեսանյութում: