1957 թվականի փետրվարի 5-ին է ծնվել Ֆլորա Արտաշեսի Մարտիրոսյանը` երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստուհի, Կոմիտասի անվան միջազգային երաժշտական դպրոցի հիմնադիր, «Artists for Peace» բարեգործական կազմակերպության հիմնադիր, «Never Again» մշակութային շարժման նախաձեռնող։ Հայտնի է ժողովրդական երգերի կատարմամբ հայտնի լեգենդը։ Նրա հայրը մարզիկ էր, մայրը՝ տնային տնտեսուհի։ Ընտանիքում չորս երեխա էին` երկու տղա, երկու աղջիկ։
Ֆլորան ամենափոքր երեխան էր։ Վոկալ տվյալները ժառանգել է մորից։ Ավարտել է Գյումրու Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցը, ապա` Երևանի պետական կոնսերվատորիան։ 1973 թվականին նա մասնակցել է «Գարուն 73» երգի մրցույթին և արժանացել առաջին մրցանակին։ 2007 թվականին հիմնել է «Artists for Pease» բարեգործական հիմնադրամը, որի կազմում ընդգրկվել են աշխարահռչակ երգիչ երգչուհիներ, հոլիվուդյան գերաստղեր, իրենց ձայն բարձրացնելու ընդդեմ ցեղասպանությունների, «Այլևս երբեք» կարգախոսով։
Մահացել է 2012 թվականի նոյեմբերի 20-ին Լոս-Անջելեսում՝ լեղապարկի վիրահատությունից հետո առաջացած բարդությունների պատճառով: