ՖՈՏՈ. Ֆունկցիաներ Facebook-ում, որոնց գոյության մասին քչերը գիտեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 4-ը Facebook սոցիալական ցանցի ծննդյան օրն է: Ուղիղ 13 Տարի առաջ Հարվարդի համալսարանի ուսանող Մարկ Ցուկենբերգը թողարկեց սոցիալական ցանց համալսարանի ուսանողների համար: Բոլորին հասանելի այն դարձավ 2006 թվականին: Այժմ այն մտնում է աշխարհի ամենաշատ այցելվող սոցիալական ցանցերի լավագույն հնգյակում:  Հետաքրքիր է, թե քանի օգտատեր գիտի այն ֆունկցիաների գոյության մասին, որոնց կանդրադառնանք: Թերևս քչերը կլինեն:

Facebook-ի զրուցարանն ունի մի քանի հետաքրքիր ֆունկցիաներ, որոնք գործարկվում են հատուկ կոդերի կիրառման դեպքում: Օրինակ, զրուցարանի ներսույմ կարող եք շախմատ խաղալ: @fbchess play-ը հավաքելու դեպքում կհայտնվի խաղատախտակը:

Խաղալն էլ շատ հեշտ է. խաղաքարերը շարժվում են @fbchess-ի կիրառման և այն վայրի ներկայացման դեպքում, որտեղ էլ պետք է տեղափոխվի քարը: Օրինակ @fbchess b3 հրամանի դեպքում սպիտակ քարը կտեղափոխվի b3 վանդակ:

Եթե զրուցարանում գրեք @Dailycute, ապա զրուցակիցը կստանա կենդանու գեղեցիկ լուսանկար: Ընդ որում, ամեն անգամ այլ նկար է ուղարկվում:

Facebook-ում կարող եք նույնիսկ մտածել այն մասին, թե ինչ լինի ձեր հաշվի հետ, եթե ձեզ հետո որևէ բան պատահի: Դրա համար պետք է այսպես ասած պահապան նշանակել մարդու, ում դուք վստահում եք, որպեսզի ձեր մահվանից հետո նա ղեկավարի ձեր էջը:

Լինում է այնպես, որ ցանկանում եք գրել որևէ բանի մասին, սակայն չեք անում, որպեսզի ընկերներից շատերը չնեղանան: Այս խնդիրն ունի իր լուծումը: Պարզվում է, որ կարող եք այդ գրառումն անհասանելի դարձնել կոնկրետ մարդկանց համար:

Որպեսզի նայեք հին նկարներն ու որևէ մեկի հետ ձեր արխիվային նամակագչությունը, պետք չէ ժամեր կորցնել: Բավական է նայել ընկերության պատմությունը:

 




Լրահոս