
Ծաղկաձորում կազմակերպված սեմինարի շրջանակներում ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը պատասխանեց նաև լրագրողների հարցերին: Նա անդրադարձավ նաև վարաչպետ Կարեն Կարապետյանի՝ Գյումրի այցին և այն թերահավատությանը, որ կա այնտեղ գործարկվելիք ծրագրի հանդեպ: Երբ լրագրողները վարչապետին հայտնել էին թերահավատության մասին, վերջինս արձագանքել էր. «Դե ինչ ասեմ գնացեք անընդհատ «դիլխոր» մնացեք», ապա նյարդանյացավ լրագրողների հարցերից:
Այսօր լրագրողները ֆինանսների նախարարից հետաքրքրվեցին՝ վերջինս «դիլխոր» չէր լինի, եթե երկար տարիներ դոմիկներով ապրեր: «Վարչապետի հորդորը շատ պարզ է: Եթե մենք բոլորս անընդհատ չհավատանք գաղափարներին, մտածենք, որ վաղն ավելի վատն է լինելու, ապա լավ ծրագիրն էլ տապալված է ձախողման», – մեկնաբանեց ֆինանսների նախարարը:
Մանրամասները՝ տեսանյութում