Երևան-Երասխ ավտոմայրուղու վրա ավտոբուս է կողաշրջվել, 4 մարդ հոսպիտալացվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր առավոտյան ժամը 09։05-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոմայրուղու Ազատավան գյուղ տանող կամուրջ չհասած`ավտոբուս է կողաշրջվել:

Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Ֆան» մակնիշի 31 64 Լ համարանիշի մարդատար ավտոբուսը Երևան ընթանալիս բախվել է բետոնե արգելապատնեշներին, ինչից հետո կողաշրջվել է։

Վթարի հետևանքով 4 մարդ մարմնական վնասվածքներով  տեղափոխվել  են Արտաշատի բուժկենտրոն:

Լուսանկարը՝ shamshyan.com-ի:




Լրահոս