
Արդեն հայտնել ենք, որ այսօր առավոտյան ժամը 09։05-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոմայրուղու Ազատավան գյուղ տանող կամուրջ չհասած`ավտոբուս է կողաշրջվել:
ArmLur.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից հաստատեցին այս լուրը` հայտնելով, որ Երեւան-Երասխավան ավտոճանապարհին մի քանի մեքենաներ բախվել են իրար, սակայն տուժածներ չեն եղել:
Ավելի ուշ մամուլում լուրեր շրջանառվեցին այն մասին, որ վթարի ենթարկվածների թվում է նաև ՀՀ բնապահպանության նախկին նախարար, Արարատի նորանշանակ մարզպետ Արամայիս Գրիգորյանը:
Սակայն, Արարատի մարզպետարանի ընդունարանից ArmLur.am-ին հայտնեցին, որ ամեն բան կարգին է. «Նման բան չկա, մարզպետը հիմա խորհրդակցության է, տեղում է: Մարզպետի հետ ամեն բան կարգին է»:
Լիդա Եղիազարյան
Լուսանկարները` shamshyan.com-ի: