ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ի՞նչ առաջարկ է ստացել Վարդան Այվազյանը Միհրան Պողոսյանից և ինչպես կպայքարի Գ. Ծառուկյանի տիրապետության տակ գտնվող մարզում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի զրուցակիցն է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը:

– Պարո´ն Այվազյան, Ձեր քաղաքական ապագայի մասով հստակեցում կա՞: Կլինե՞ք օրենսդիրում, թե՞ հնարավոր է գործադիր վերադառնաք:

– Մինչև օրենսդիրի մասին հստակեցումը չլինի, գործադիրի մասին խոսելը զառանցանք է: Այն, որ ես ընտրություններին կմասնակցեմ, միանշանակ է, բայց թե ինչպես, կորոշի կուսակցությունը:

– Եթե վերնախավը որոշի՝ պետք է գնաք թոշակի, լուռ կհամաձայնվե՞ք:

– Ես, որպես քաղաքական գործունեությամբ զբաղվող, կփորձեմ իմ գիտելիքներն ի նպաստ դնել: Ես պետք է այս կուսակցությունով գնամ, թե իրենք ոնց են տեսնում ինձ, կորոշվի:

– Ռեյտինգայինով առաջադրվելու դեպքում թերևս Կոտայքի մարզում կփորձեք, այնտեղ մեծ է Գագիկ Ծառուկյանի ազդեցությունը, գործարար Բարսեղ Բեգլարյանի փեսա Սամվել Սանամյանն է առաջադրվելու: Փողի պայքար է լինելու, պատրաստ եք այդ պայքարի՞ն:

– Ես չեմ գտնում, որ պարոն Ծառուկյանի մարզն է: Նա ունի իր ազդեցությունը, շատ հարգում եմ իրեն, ես էլ ունեմ իմ համակիրները, կփորձեմ, ոչ ոք չպետք է խուսափի պայքարից:

Մանրամասները՝ ArmLur.am-ի  տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս