Ընտրությունների հետ կապված Անձնագրային և վիզաների վարչությունը կաշխատի նաև շաբաթ և կիրակի օրերին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հաստատված՝ ՀՀ Ազգային ժողովի 2017 թ. ապրիլի 2­-ին կայանալիք ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցի համաձայն կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները գրանցման համար փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու են մինչև 2017 թ. փետրվարի 16-­ը, ուստի նշված ժամանակահատվածում վերջին չորս տարում միայն ՀՀ քաղաքացի հանդիսանալու և վերջին չորս տարում ՀՀ­ ում մշտապես բնակվելու մասին տեղեկանք տրամադրելու գործընթացը պատշաճ ապահովելու համար՝ Անձնագրային և վիզաների վարչությունը, ինչպես և տարածքային անձնագրային ծառայությունները աշխատելու են նաև շաբաթ և կիրակի օրերին՝ փետրվարի 11-­ին և 12­-ին, ժամը 9-­ից 18­-ը: Նշված օրերին այլ ծառայություններ չեն մատուցվելու:




Լրահոս