«Ես կարծում եմ` որպես այլընտրանք կարող է դիտարկվել «Ելք» դաշինքը, նաև ակնկալիքներ ունեմ Քոքոբելյան-Բագրատյան դաշինքից»: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:
Նրա տպավորությամբ՝ որոշակի անակնկալների են ականատես լինելու, թե՛ ՀՀԿ-ի, թե՛ մնացած դաշինքների ցուցակներում.«Այլընտրանք լինելու համար, գոնե գաղափարախոսություն պետք է ուրվագծվի, բայց, ցավոք սրտի, ոչ բոլոր քաղաքական ուժերը, առավել ևս դաշինքներն ունեն ընդհանուր գաղափարախոսություն»:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան, Նարեկ Սարգսյան