
ԼԴՊՌ կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին քննադատել է Բելառուսին՝ Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու մասին որոշման համար, փոխանցում է Regnum-ը:
«Բելառուսը թույլ է տվել Ադրբեջանին արտահանձնել Լապշինին, նրան մինչև 8 տարվա ազատազրկում է սպառնում այն բանի համար, որ նա Ղարաբաղ է այցելել: Դա տխմարություն է, նա իրավունք ունի այցելել այնտեղ, որտեղ անհրաժեշտ է համարում, նա Ռուսաստանի քաղաքացի է»,-ասել է Ժիրինովսկին:
«Ահա ձեզ եղբայրական պետություն, եղբայրական ժողովուրդ: Նա 3 անձնագիր ունի՝ իսրայելական, ռուսական և ուկրաինական, միայն Բելառուսը չտվեց: Ինչի՞ն է պետք: Որպեսզի մեզ խայթի: Հզոր Բելառուսը ռուս Լապշինին հանձնեց Բաքվին, որտեղ նրան կհոշոտեն: Պարտիզան Լուկաշենկոն մեծ հաջողության հասավ»,-հեգնանքով ասել է Ժիրինովսկին: