977 մլն դրամ, 776 հազար դոլար, 300 հազար ռուբլի, երեք «Lexus LS 600». Գործարար մարզպետը` իր մեկ տասնյակ ավտոմեքենաներով և միլիոններով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Արարատի նորանշանակ մարզպետ Արամայիս Գրիգորյանի հայտարարագրած ունեցվածքն այս տարիներին ուշագրավ փոփոխությունների է ենթարկվել: Չնայած մեր երկրում աղքատությունն ահասարսուռ չափերի է հասնում, հարուստները շարունակում են հարստանալ:

 

Երբեմնի գյուղատնտեսության եւ բնապահպանության նախարարի, իսկ հիմա կրկին Արարատի մարզպետի դրամական միջոցները կազմել են 776 հազար դոլար, 300 հազար ռուսական ռուբլի եւ 977 մլն 326 հազար 130 դրամ: Գրիգորյանը որպես եկամուտ հայտարարագրել է իրեն պատկանող երկու ընկերություններից ստացած 16 մլն 705 հազար դրամի չափով շահաբաժինը: Իսկ որպես եկամուտ հայտարարագրված աշխատավարձը, հունվարի 1-ից մինչեւ պաշտոնական պարտականությունները դադարեցնելու օրը, կազմել է 6 մլն 250 հազար դրամ:

Հատկանշական է, որ Արամայիս Գրիգորյանը այս անգամ պաշտոնը ստանձնելիս չի հայտարարագրել ունեցած շարժական եւ անշարժ գույք: Մինչդեռ 2014 թվականին, երբ դարձել էր նախարար, հայտարարագիր էր ներկայացրել, նշել, որ ունի 2 բնակարան, մեկ անհատական բնակելի տուն, բազմաբնակարան բնակելի մեկ շենք, հասարակական նշանակության մեկ շինություն, մեկական հողամաս եւ մեկական բազմամյա տնկի: Նաեւ հայտարարագրել է երեք «Lexus LS 600 HL»,

«Vaz 2121», «Mitsubishi Pajero IO 2.0» մարդատար եւ «Zil MMZ-45021» բեռնատար ավտոմեքենաներ:

Ա. Գրիգորյանը այդ ժամանակ հայտարարագրել է, որ երեք ընկերություններից յուրաքանչյուրում ունի 25 հազար դրամ բաժնեմաս: Նշենք, որ մարզպետի կնոջ՝ Ալիսա Գրիգորյանի դրամական միջոցները 2015 թվականին կազմել են 365 մլն 693 հազար դրամ: Նա որպես եկամուտ հայտարարագրել է «այլ եկամուտ», որն էլ կազմել է 38 մլն 454 հազար դրամ: Ի դեպ, երեկ Երեւան-Երասխավան ավտոճանապարհին մի քանի մեքենաներ բախվել են իրար: Վթարվածների թվում է եղել նաեւ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը, որին ոչինչ չէր պատահել:




Լրահոս