Ադրբեջանի կողմից սա հերթական քայլն է, որպեսզի խուսափի խաղաղ կարգավորման բանակցություններից. ԼՂՀ ԱԺ պատգամավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի քաղաքականությունը ոչ ադեկվատ է, և Արցախում հայտնված օտարերկրյա քաղաքացիների դեմ իրականացվող հետապնդումները միջազգային հանրության խնդիրն են: ArmLur.am-ի հետ զրույցում Ա. Լապշինի արտահանձման մասին իր դիրքորոշումը հայտնեց ԼՂՀ ԱԺ պատգամավոր Ռուդիկ Հյուսնունցը:

Ըստ նրա՝ միջազգային հանրությունը պետք է գնահատականներ տա նմանատիպ խնդիրներին. «Ադրբեջանի կողմից սա հերթկան քայլն է, որպեսզի խուսափի խաղաղ կարգավորման բանակցություններից»:

Հարցին՝ Հայասատնում բողոքի ակցիա կազմակերպվեց Բելառուսի դեսպանատան դիմաց, հնարավո՞ր է նման մի բան էլ  Արցախում տեղի ունենա, պատգամավորը պատասխանեց. «Ես չգիտեմ` այդ աշխատանքներն ով է կարգավորում, բայց այսօր Ղարաբաղից հնչել են դատապարտող ելույթներ: Մենք դատապարտում ենք նմանտիպ քայլերը, իսկ ակցիաների հետ կապված տեղեկություն չունեմ»:

Պատգամավորը վստահ է, որ չպետք է մտավախություն լինի, որ այս ամենը ազդեցություն կունենա Արցախում տուրիզմի զարգացման վրա:

ԼՂՀ ԱԺ պատգամավորի խոսքով՝ հակառակը պետք է տեղի ունենա. «Մարդիկ պետք է դատապարտեն այս երևույթները: Մարդկանց, այսուհետ, ավելի շատ պետք է հետաքրքրի Արցախը, և այցելուների քանակն է′լ ավելի պետք է ավելանա»:

Լիդա Եղիազարյան




Լրահոս