Ինչո՞ւ առողջապահության նախարարությունը չի արձագանքում Արտաշատի պոլիկլինիկայում հայտարարված գործադուլին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն հայտնել էինք, որ Արարատի նորանշանակ մարզպետ Արամայիս Գրիգորյանը ազատել էր աշխատամքից Արտաշատի պոլիկլինիկայի տնօրենին Սերինե Հայրապետյանին:

Մարզպետը, մասնավորապես, նշել է, որ պոլիկլինիկայի աշխատակիցները պետք է խորհրդարանական ընտրությունների ժամանակ քվեն ՀՀԿ-ին տան:

Հիշեցնենք, որ վերջինիս անձնակազմը գործադուլ էր հայտարարել, և բոլորը հայտարարում էին, որ բուժաշխատողները ՀՀԿ-ի համար քարոզչական աշխատանքներ չէին տանելու:

ArmLur.am-ը Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանից հետաքրքրվեց, թե ինչ է արել կամ պատրաստվում անել Առողջապահության նախարարությունը պոլիկլինիկայում տեղի ունեցածի հետ կապված: Վերջինս մեզ հետ զրույցում ասաց. «Սա մեր զբաղվելու խնդիրը չէ»:

Այնուամենայնիվ, փաստն այն է, որ մի ամբողջ օր Արտաշատի պոլիկլինիկան չի գործել: Եվ մեր Առողջապահության նախարարությունում հրաժարվում են իրենց իսկ ոլորտում առաջացող խնդիրներից` գցելով Մարզպետարանի կամ մեկ այլ կառույցի վրա:

Լիդա Եղիազարյան




Լրահոս