
Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր տրանսֆերային գլխավոր նպատակը Լևերկուզենի «Բայերի» պաշտպան Բենջամին Հենրիքսն է, տեղեկացնում է Sport Bild-ը:
Ըստ աղբյուրի՝ մյունխենյան ակումբը ցանկանում է ձեռք բերել 19-ամյա եզրային պաշտպանի տրանսֆերը, որպեսզի վերջինս փոխարինի հաջորդ ամռանը կարիերան ավարտող Ֆիլիպ Լամին:
Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում Հենրիքսը մասնակցել է «Բայերի» 24 հանդիպման և դարձել 2 գոլային փոխանցման հեղինակ: