ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպե՞ս եք վերաբերվում, որ Միհրան Պողոսյանը թեկնածություն է դնում ընտրություններում. Լևոն Զուրաբյանը` Կարեն Կարապետյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, ԱԺ-Կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ դիմելով ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին, խոսեց երեկ վարչապետի և ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկու հանդիպմանը, որի ընթացքում քննարկվել են կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված քայլեը:

Պատգամավորը, մասնավորապես, անդրադարձավ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին. «Խոսքը տխրահռչակ Միհրան Պողոսյանի մասին է` հայտնի որպես Քեթրինի Միհրան, որովհետև նա ժամանակին տեր է եղել, զբաղվել ձեռնարկատիրական գործունությամբ Քեթրին ՍՊԸ-ում: 2013-ին ես հայտնել եմ, որ ԴԱՀԿ-ն Քեթրին գրուպից մեքենաներ է գնել: Դրան հետևեց Պանամայի հայտնի սկանդալը»,- հիշեցրեց Զուրաբյանը` վարչապետ Կարեն Կարապետյանից` որպես ՀՀԿ առաջին փոխնախագահ հետաքրքրվեց` ինչպես է վերաբերվում Մ. Պողոսյանի գործի կարճմանը:

Առավել մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս