Ադրբեջանի հեռահար նպատակները. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Բելառուսի որոշումը՝ Ադրբեջանին արտահանձնել ՌԴ, Իսրայելի եւ Ուկրաինայի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինին, Հայաստանում մեծ դժգոհության ու լուրջ քննադատության տեղիք է տվել: Բանն այն է, որ Լապշինի դեմ Ադրբեջանում քրեական գործ էր հարուցվել այն բանից հետո, երբ նա քննադատել էր Ալիեւին: Ու քանի որ Լապշինը երկու անգամ եղել էր ԼՂՀ-ում, նրա այցը Ադրբեջանը որակել էր իր պետական սահմանի ապօրինի խախտում ու հայտարարել էր հետախուզում: Սա վտանգավոր նախադեպ կարող է դառնալ այն առումով, որ Ադրբեջանը այս նախադեպային իրավունքով կարող է իբր իր սահմանն ապօրինի հատելու համար քրեական գործ հարուցել ԼՂՀ այցելած ցանկացած մեկի դեմ՝ լինի նա ՀՀ, թե այլ երկրի քաղաքացի, հետախուզում հայտարարել ու պահանջել արտահանձնել:

Մինչ այդ, նկատենք, որ այս ամենին զուգահեռ Ադրբեջանը ձգտում է փոխել ԼՂ խնդրում իր պայքարի մեթոդները՝ այն փորձելով տեղափոխել «մարդասիրական» հարթություն: Բաքուն Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ողողել է Հայաստանից ու Ղարաբաղից փախստական ադրբեջանցիների հայցերով՝ «մարդասիրական» պահանջներով. նրանք ցանկանում են վերադառնալ ու բնակվել ՀՀ կամ ԼՂՀ տարածքում գտնվող իրենց նախկին տներում, ամենահայտնին Չիգարովն ընդդեմ Հայաստանի հայցն էր, որը բավարարվել է: Սա արվում է իրավական հող նախապատրաստելու, ՄԻԵԴ վճիռը կատարելու նպատակով ռազմական գործողություններ սկսելու եւ այդ մարդկանց նախկին տներն «ազատագրելու» համար: Ահա թե ինչու է նա ե՛ւ սահմանին լարված պահում իրավիճակը (երեկ մենք ունեցանք 1 զոհ, 1 վիրավոր), ե՛ւ միջազգային ատյաններում է ագրեսորի իր կերպարը ջանում քողարկել»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս