Սնանկացած, բիզնեսի հետ «կապ չունեցող» Տիգրան Արզաքանցյանն առաջադրվում է Գավառում. «Փաստ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Փաստ» թերթը գրում է. «Տևական ժամանակ Հայաստանից բացակայած հանրապետական նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը ՀՀԿ–ի առաջարկով որոշել է ռեյտինգայինով առաջադրվել Գեղարքունիքի մարզում: «Այո, որոշել եմ, Գավառից առաջադրվում եմ, հենց հիմա հանդիպման մեջ եմ»,- «Փաստի» տեղեկությունը հաստատեց Արզաքանցյանը:

Հիշեցնենք, որ վերջին տարիներին Տիգրան Արզաքանցյանի «Գրեյթ Վելի» և «Աշտարակի գինիներ» գործարանները սնանկացան: Հարցին, թե, ի վերջո, ինչն էր իր բիզնեսի սնանկացման ու անհաջողությունների պատճառը Հայաստանում, Արզաքանցյանն ասաց. «Սնանկացած բիզնեսի հետ ես ոչ մի կապ չունեմ:«Գրեյթ Վելիից» ես 9 տարի առաջ եմ դուրս եկել: Ինչ վերաբերում ա «Աշտարակի գինիներ» գործարանին, «Յունիբանկի» հետ դատական գործեր են գնում: Հիմա ուզում ենք բանկի հետ համերաշխության պայմանագիր գրենք, որ սկսենք էլի աշխատել: Էդ մենակ իմ անհաջողությունները չէին, բոլոր աշխարհով մեկ էր»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս