Կառավարության այսօրվա նիստում, մինչ օրակարգին և հանձնարարականներին անցնելը, վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար նշանակվելու կապակցությամբ շնորհավորեց ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Դավիթ Տոնոյանին:
Վարչապետը շնորհավորեց նրան և շնորհակալություն հայտնեց առաջարկն ընդունելու և բեղմնավոր աշխատանք մաղթեց: