Հարց քաղաքացիներից` տարբեր երկրների քաղաքացիություն ունեցող ամուսինների երեխան ո՞ր երկրի քաղաքացիությունն է ստանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Քույրս բնակվում է ՌԴ-ում, սակայն չունի այնտեղի քաղաքացիություն: Նա ՀՀ քաղաքացի է, իսկ ամուսինը՝ ՌԴ քաղաքացի: Ուզում ենք իմանալ՝ նրանց երեխան ո՞ր երկրի քաղաքացիություն կարող է ունենալ:

Արմինե Հակոբյան (30 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Երեխան, ում ծնողները նրա ծնվելու պահին ՀՀ քաղաքացիներ են, անկախ ծնվելու վայրից, ձեռք է բերում ՀՀ քաղաքացիություն: Երեխան, ում ծնողներից մեկը նրա ծնվելու պահին ՀՀ քաղաքացի է, իսկ մյուսն անհայտ է կամ քաղաքացիություն չունեցող անձ է, ձեռք է բերում ՀՀ քաղաքացիություն: Այն դեպքում, երբ ծնողներից մեկը երեխայի ծնվելու պահին ՀՀ քաղաքացի է, իսկ մյուսը` օտարերկրյա քաղաքացի, երեխայի քաղաքացիությունը որոշվում է ծնողների գրավոր համաձայնությամբ: Համաձայնության բացակայության դեպքում երեխան ձեռք է բերում ՀՀ քաղաքացիություն, եթե՝ նա ծնվել է ՀՀ-ում, կամ ՀՀ քաղաքացիություն ձեռք չբերելու դեպքում դառնում է քաղաքացիություն չունեցող անձ, կամ ծնողները մշտապես բնակվում են ՀՀ-ում:

Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ ՀՀ քաղաքացին չի կարող զրկվել ՀՀ քաղաքացիությունից կամ այն փոխելու իրավունքից, բացի օրենքով նախատեսված դեպքերից: Ի դեպ, ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելը ինքնին չի հանգեցնում ՀՀ քաղաքացիությունը կորցնելուն:




Լրահոս