11.02.2017

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՍՈՒԼԻՍՆԵՐ

  • «Ազդակ» լրագրողական ակումբի հյուրն է Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը

Փետրվարի 10-ին, ժամը 12:00-ին «Ազդակ» լրագրողական ակումբը հրավիրում է արտագնա ասուլիսի Հայ-ամերիկյան առողջության կենտրոն, որի հյուրն է լինելու կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը:

Կանցկացվի շրջայց բժշկական կենտրոնում:

  • «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբի հյուրն է թուրքքրդական հակամարտություններիփորձագետ Կարեն Հովհաննիսյանը

Փետրվարի 11-ին, ժամը` 12.00-ին, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում թուրք-քրդական հակամարտություններիփորձագետ Կարեն Հովհաննիսյանը կխոսի թուրքիայի ներքին և արտաքին քաղաքական զարգացումների մասին,կանդրադառնա նաև Քրդական բանվորական կուսակցության զինյալների փետրվարի 10-ին ձախողված հարձակմանը։

ՀԱՄԱԳՈՒՄԱՐ

  • Տեղի կունենա «Հայկական վերածնունդ » կուսակցության 2-րդ համագումարը

Փետրվարի 11-ին, ժամը 13:00-ին, Կ. Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում տեղի կունենա «Հայկական վերածնունդ » կուսակցության 2-րդ համագումարը:

Համագումարի աշխատանքները լուսաբանելու համար հավատարմագրված լրատվամիջոցների ներկայացուցիչներին  խնդրում ենք նույն օրը, մինչև ժամը 12:30-ը ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:

Հավատարմագրման համար մինչև փետրվարի 10-ը ժամը 18:00-ն զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ 094 76 86 24 և 077 777 412 :

****

11.02.2017թ. ժամը 13:00 Էրեբունի պլազա բիզնես կենտրոնում կմեկնարկի “Ալյանս” կուսակցության 4-րդ արտահերթ համագումարը:

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ

  • Տեղի կունենա Փաստաբանների պալատի խորհրդի ընտրությունները

Փետրվարի 11-ին ՀՀ փաստաբանների պալատի վարչական շենքում տեղի են ունենալու Պալատի խորհրդի ըմտրություններ: Քվեարկությունը սկսվում է առավոտյան ժամը 10-ին:  Նախորդ տարիների փորձով պայմանավորված, հաշվի առնելով քվեարկողների հոսքը՝  ընտրությունները լուսաբանելու նպատակաահարմար ժամանակ է 12:00-ից սկսած մինչև քվեարկության ավարտը՝ 17:00-ն:

ԲԱՆԱՎԵՃ

  • ԴԵԲԱՏ  ակումբը հրավիրում է հերթական բանավեճի

Փետրվորի 11-ին, ժամը 14:00-ին  ԴԵԲԱՏ  ակումբը ՝ / Արարատ հյուրանոց/ հրավիրում է հերթական բանավեճի:  Օրակարգում՝ Հայաստանյան իրավիճակ. 1 ՀՀ .Ընտրական օրենսգիրքն  իբրև առաջիկա ընտրությունների ուղեցույց 2. Գաղափարախոսությունների պայքարի  առկայութ յուն, թե՝ բացակայություն  հայրենականական քաղաքական դաշտում  հերթական ԱԺ-ի ձևավորումից առաջ:

Հյուրերի ցանկում՝ ԵՊՀ դասախոս, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ,ՀՔԾ իրավական ապահովման բաժնի պետ՝Վարդան Այվազյան, Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր՝ Ազատ Արշակյան, խոսքի ազատության և պաշտ-պանության կենտրոնի փորձագետ՝ Լիլիթ Հովհաննիսյան, ակումբի անդամ՝ քաղաքական փարձագետ՝ Վիգեն Խաչատրյան, ԱԻՄ առաջնորդ՝ Պարույր Հայրիկյան:

 

 




Լրահոս