ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եթե ՌԴ-ն չի կարողանում կանխել Բելառուսի քայլը, Հայաստանից ավելին պահանջելը միամտություն է. Խոսրով Հարությունյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եթե հաշվի առնենք, որ ընթացիկ տարում Բելառուսը նախագահում է ՀԱՊԿ-ում, ապա պետք է ենթադրել, որ ով-ով, բայց նրա ղեկավարությունը պետք է շահագրգռված լինի, որ խնդիրներ չառաջանան: ArmLur.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀՀԿ պատգամավոր, Հայաստան-Բելառուս միջխորհրդարանական հանձնաժողովի անդամ Խոսրով Հարությունյանը: Հարցին՝ արդյոք չի՞ կաղել հայկական կողմի դիվանագիտությունը, Հարությունյանը պատասխանեց. «Երբ խոսքը վերաբերում է մեկ այլ երկրի, հայկական դիվանագիտությունը շատ անելիք չունի: Եթե ՌԴ-ն իր դիվանագիտական կարողություններով չի կարողանում կանխել Բելառուսի քայլը, Հայաստանից ավելին պահանջելը միամտություն է»:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս