ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մենք նաև ընդդիմադիր գործիչ ընկերուհիներ ունենք. Ռուզաննա Մուրադյանը` Կարինե Պողոսյանի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոչ վաղ անցյալում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Ռուզաննա Մուրադյանն ու Կարինե Պողոսյանը ոչ միայն գործընկերներ էին, այլեւ մտերիմ ընկերուհիներ: Սակայն Կ. Պողոսյանն իր զարմիկի` նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի` ՀՀԿ-ից հեռանալուց հետո ինքն էլ որոշեց լքել կուսակցությունը:

«Ժողովուրդ» օրաթերթն էլ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանից հետաքրքրվեց` ինչպես է վերաբերվում ընկերուհու այդ քայլին: «Մենք ընդհանրապես բոլոր կանանցով նաեւ շատ մտերիմ հարաբերությունների մեջ ենք: Որոշմանը վերաբերվում եմ այնպես, ինչպես յուրաքանչյուր մարդ իրավունք ունի ինքնուրույն կայացնելու իր քաղաքական որոշումը, որպես անհատի, ով կայացրել է իր որոշումն իր գիտակցումով, իր խղճի մտոք, իր սրտի մտոք»,- ասաց նա:

Իսկ հարցին, թե արդյոք Մուրադյանը կշարունակի ընկերական հարաբերություններ պահպանել Պողոսյանի հետ, ասաց. «Մենք բոլորի հետ ենք շփվում, մենք նաեւ ընդդիմադիր գործիչ ընկերուհիներ ունենք: Քաղաքականությունը մեկ այլ բան է, մարդկային հարաբերություններն այլ բան է»:

Մինչ այդ, նկատենք, որ Կ.Պողոսյանը ՀՀԿ-ից հեռանալուց հետո խորհրդարան չի գալիս ու չի մասնակացում ԱԺ նիստերին:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Վահագն Հակոբյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս