Միհրան Պողոսյանն ութ մլն դրամ է պահանջում. ո՞վ է խաբել ԴԱՀԿ նախկին պետին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Քեթրին գրուպ» ՍՊԸ-ի շուրջ աղմուկը չի դադարում: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին պատկանող ընկերությունը դիմել է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան եւ պահանջում է, որ քաղաքացի Գագիկ Ասատրյանից բռնագանձեն շուրջ 8 միլիոն դրամ: Ամենայն հավանականությամբ, ԴԱՀԿ-ը նախկին պետին պատկանող ՍՊԸ-ն ապրանք է տրամադրել, որի դիմաց չեն վճարել:

Նշենք, որ ԴԱՀԿ նախկին պետի ընկերությունը այսքանով չի բավարարվել եւ երկու միջնորդություն է ներկայացրել, որպեսզի Գագիկ Ասատրյանի գույքի, դրամական միջոցների վրա արգելանք դնեն, եւ գործով դատավոր Արթուր Ստեփանյանը բավարարել է մասնակի, իսկ ահա երկրոդ միջնորդությունը, որ ներկայացրել է «Քեթրին գրուպ» ՍՊԸ-ն, եղել է պատասխանողի որոշակի գործողությունների վրա արգելանք դնելը, որը մերժվել է: Դատական գործընթացը դեռ շարունակվում է:




Լրահոս