ՀՎԿ-ն մեկնաբանում է Դավիթ Հարությունյանի հեռացումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր տեղի է ունեցել «Հայկական վերածնունդ» կուսակցության երիտասարդական միության վարչության նիստը, որտեղ որոշում է կայացվել ոչ պարկեշտ վարքագծի պատճառով Դավիթ Հարությունյանին հեռացնել ՀՎԿ երիտմիությունից, հետևաբար նաև կուսակցությունից: ՀՎԿ երիտմիության վարչությունը կուսակցության երիտթևի պաշտոնում առաջադրել է Սիմոն Հակոբյանի թեկնածությունը:

Դավիթ  Հարությունյանը քաջ գիտակցում էր, որ առաջիկայում ոչ պատշաճ վարքագծի համար ինքը կարող էր հեռացվել երիտմիությունից և կուսակցությունից, հետևաբար փորձել է մեկ քայլ առաջ ընկնել ու ներկայացնել, թե իբր   ինքը սկզբունքային մարդ է ու հեռացել է կամովին, իսկ կուսակցությունից նրան հեռացնելու պատճառների մասին Դավիթ Հարությունյանը տեղյակ էր:

Դատապարտելի ենք համարում Դավիթ Հարությունյանի նման ձևակերպումները կուսակցության և կուսակցության նախագահի  հասցեին ու, միևնույն ժամանակ, տարակուսելի է , որ նույն անձը ընդամենը երկու օր առաջ դիֆերամբներ էր ձոնում կուսակցությանն ու նրա ղեկավարին, որի վկայությունն է նրա բազմաթիվ հեռուստաեթերները, ելույթները, ինչպես նաև իր իսկ կողմից ստորագրված փաստաթղթերը:

Չնայած մյուս կողմից սույն երիտասարդի մոտ նման վարքագիծը կարող է օրինաչափ լինել, քանզի ժամանակին ԲՀԿ-ն լքած և «Հայկական վերածննդին» միացած Դավիթ Հարությունյանը նման բառապաշարով , բնորոշումներով էլ  խոսում էր նույն Բարգավաճ Հայաստան կուսակցության մասին: Իսկ ինչ վերաբերում է սկզբունքայնությանն  ու գաղափարական պայքարին , ապա արդեն մի քանի անգամ ճամբարափոխությունը խոսում է հենց անսկզբունքայնության մասին, որտեղ ամենասկզբունքային արժեքը նյութակն շահն է, ինչում բոլորս առաջիկայում կհամոզվենք, երբ վերը նշված երիտասարդը  կհայտարարի, թե որն է լինելու այն հերթակն քաղաքական ուժը, որին ինքը հավատարմության երդում է տալու:

ՀՎԿ երիտասարդական միություն




Լրահոս