ԱԺ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի կողմից լրագրողին հարվածելու գործը կարճվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի և «Հրապարակ» օրաթերթի լրագրող Վահե Մակարյանի մասնակցությամբ միջադեպի առթիվ հարուցված քրեական գործը կարճվել է: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց լրագրող Վահե Մակարյանը՝ նշելով, թե կարճման հիմք է նշվել որպես հանցակազմի բացակայությունը:

Լրագրողը հայտնեց, որ գործի կարճման մասին իրեն նամակով են ծանուցել, ինքն էլ պատրաստվում է բողոքարկել որոշումը:

Հիշեցնենք, որ լրագրողի և պատգամավորի միջև միջադեպը տեղի էր ունեցել 2016 թվականի դեկտեմբերի 7-ին: Լրագրողը նշել էր, թե պատգամավորը բռունցքով հարվածել է իր դեմքին, ապա՝ հայհոյել:




Լրահոս