Բաքուն հաշվի է առնում Հայաստանում ռուսական ռազմաբազայի առկայությունը. Մամեդյարով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը «ՌԻԱ Նովոստի»-ի հարցազրույցում հայտարարել է, որ Հայաստանում ռուսական ռազմաբազայի առկայությունը «Մոսկվայի և Երևանի գործն է», սակայն Բաքուն դա հաշվի է առնում:

«Դա, իհարկե, Ռուսաստանի և Հայաստանի երկկողմ հարաբերությունների գործն է: Սակայն պետք է հաշվի առնենք, որ տարածաշրջանում յուրաքանչյուր երկիր նույնպես արձագանքում է՝ ելնելով այն սպառնալիքներից և մարտահրավերներից, որոնց հետո բախվում է»,-ասել է Մամեդյարովը:

Նա հիշեցրել է, որ ռուսական ռազմաբազան գտնվում է Հայաստանում դեռևս սովետական ժամանակաշրջանից:

«Այդ ռազմաբազան վաղուց է այնտեղ գտնվում, դեռևս Սովետական միության ժամանակաշրջանից այնտեղ բավականին ուժեղ խմբավորում էր գտնվում ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հետ սահմանին: Սակայն տվյալ դեպքում, ինչպես ես հասկանում եմ, թող Հայաստանն ու Ռուսաստանը որոշեն: Սակայն մենք, իհարկե, պետք է աչքներս բաց պահենք»,-ընգծել է Մամեդյարովը:




Լրահոս