ՄԻԱԿ կուսակցության ներկայացուցիչները ՀՀԿ ցուցակով կրկին կդառնա՞ն պատգամավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առայժմ հայտնի չէ՝ արդյո՞ք Սերժ Սարգսյանի փեսայի՝ Միքայել Մինասյանի ստեղծած ՄԻԱԿ կուսակցության ներկայացուցիչները ՀՀԿ ցուցակով կրկին կդառնան պատգամավոր. չի բացառվում, որ այս անգամ նրանց ՀՀԿ համամասնական ցուցակում անցողիկ տեղ չտրվի, այլ, լավագույն դեպքում, ՄԻԱԿ-ի ներկայացուցիչներին առաջարկեն առաջադրվել ռեյտինգային ընտրակարգով եւ այդպես հաղթելու դեպքում «թողնեն» մտնել խորհրդարան:

«Ժողովուրդ» օրաթերթն այս հարցի վերաբերյալ մեկնաբանություններ ստանալու համար դիմեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՄԻԱԿ կուսակցության անդամ Նաիրա Կարապետյանին: «Մեկ շաբաթից ամեն ինչ պարզ կլինի, բոլոր հարցերի պատասխանները կստանաք»,- ասաց նա:




Լրահոս