Սերժ Սարգսյանի հրահանգով մականունավորները դուրս են մնացել Ծառուկյանի ցուցակից. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ժամանակ» թերթը գրում է. «Ըստ նախնական պայմանավորվածությունների՝ ԱԺ պարգամավոր Հարություն (Կարամելի Հարութ) Ղարագյոզյանը, Կարո Կարապետյանը (Յուվեցի), ԱԺ նախկին պատգամավոր Գագիկ Աբրահամյանը (Բռլյանտ)՝ Արա Աբրահամյանի եղբայրը առաջադրվել էին ռեյտինգային ընտրակարգով «Ծառուկյան» դաշինքից։

Այս դաշինքի շուրջ վերջին օրերի խմորումների հետ կապված, մեզ հասած տեղեկություններով, Սերժ Սարգսյանի հրահանգով նրանց անունները դուրս են մնացել այս ցուցակից։ Ըստ տեղեկությունների՝ երկրի ղեկավարն անձամբ, հեռակա կարգով մասնակցում է ցուցակների ձևավորմանը՝ թեկնածուներին ուղարկելով և հանելով դաշինքներ»:




Լրահոս