Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն և մառախուղ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 10-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Աշտարակի, Արթիկի, Աշոցքի, Վանաձորի, Ստեփանավանի, Թումանյանի, Նոյեմբերյանի և Տավուշի ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

Բքի պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը:

Գորիս – Սիսիան ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում տեղ- տեղ մերկասառույց է:

Մասիսի, Արտաշատի, Եղվարդի և Աբովյանի տարածաշրջանների ճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-80 մ:

Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները: Կատարվում են ճանապարհների մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ճանապարհները բաց են:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն




Լրահոս