ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ ի՞նչ պարբերականությամբ է կատարվում նոտարական թարգմանիչների որակավորման ստուգում: Եվ ուզում եմ իմանալ՝ որքա՞ն պետական տուրք պետք է վճարել:
Անահիտ Գեւորգյան (41 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ ստուգումները կազմակերպվում են առնվազն տարեկան մեկ անգամ: Ստուգման անցկացման օրվա, ժամի եւ տեղի մասին դիմողին պատշաճ ձեւով տեղեկացվում է ստուգումից առնվազն 7 օր առաջ:
ՀՀ արդարադատության նախարարի հրամանով կարող են կազմակերպվել արտահերթ ստուգումներ: Ստուգման անցկացման մասին տեղեկությունները հրապարակվում են ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական կայքի հայտարարություններ բաժնում:
Նոտարական գործողություններին մասնակցող թարգմանիչների որակավորման ստուգման անցկացման համար պետական տուրքը կազմում է՝
-20000 ՀՀ դրամ, որն անհրաժեշտ է վճարել հետեւյալ գանձապետական հաշվին՝ 900005163630,
– փորձագետի եզրակացության համար վճար, որը փոխանցվում է ՀՀ արդարադատության նախարարության արտաբյուջետային հետեւյալ հաշվեհամարին՝ 900013194056, իսկ վճարի չափը նշվում է որակավորման մասին հայտարարության մեջ:
ՀՀ արդարադատության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Որակավորման ստուգումն անցկացվում է հայերենով եւ դռնբաց: Դիմողի գիտելիքների ստուգման նպատակով նրան թարգմանության համար տրվում են հայերեն եւ համապատասխան օտար լեզուներով տեքստեր: Ստուգումն անց է կացվում գրավոր թղթային կրիչի վրա: