«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված էր ինձնով. Վիլիան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոնդոնի «Չելսիի» բրազիլացի կիսապաշտպան Վիլիանը հայտարարել է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված էր իր տրանսֆերով:

«Ինձ հայտնի է, որ ՄՅՈւ-ն հետաքրքրված էր ինձնով, քանի որ այնտեղ է աշխատում Ժոզե Մոուրինյուն: Այլ ակումբների մասին ոչինչ չգիտեմ` չնայած որ համացանցում լինում են լուրեր:

Ամեն դեպքում հաճելի է, որ այլ ակումբներ նույնպես հետաքրքրվում են ինձնով»,- Վիլիանի խոսքը մեջբերում է «Globo Esporte»-ն:




Լրահոս