14.02.17

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՍՈՒԼԻՍ

Փետրվարի 14-ին, ժամը 11:00-ին ՀՀ կրթության և գիտության նախրարությունում կստորագրվի հուշագիր՝ Ժողովրդավարության և մարդու իրավունքների կրթության ոլորտում համագործակցության մասին: Փոխըմբռնման հուշագիր կստորագրեն  նախարար Լևոն Մկրտչյանն ու  «Հայկական Սիվիտաս» հասարակական կազմակերպության տնօրեն Ալեքսանդր Շագաֆյանը:

***

Փետրվարի 14-ին, ժամը 11:00-ին «Sputnik Արմենիա» մամուլի կենտրոնում ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Դավիթ Անանյանը կներկայացնի զեկույց «Գույքային հարկով հարկման նոր մեխանիզմների սահմանում` ՀՀ հարկային օրենսգրքի փոփոխությամբ» թեմայով: Նախատեսվում է նաև մամուլի ասուլիս:

Հասցե` «Իմպերիում» պլազա բիզնես կենտրոնի շենք,  Ամիրյան 4/7, 4–րդ հարկ

***

Փետրվարի 14-ին, ժամը 11.00-ին «Էլիտ պլազայի» «Գալուստ Գյուլբենկյան» սրահում «ԵԼՔ» դաշինքի ուժերը կորոշեն եւ կհրապարակեն դաշինքի համամասնական ցուցակի առաջին եռյակը:

***

Փետրվարի 14-ին ժամը 12.00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա ԹԻՀԿ-ի (Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն) ընտրական ծրագրերի համակարգող Արմեն Գրիգորյանի ասուլիսը։

***

Եվրոպայի խորհուրդը կազմակերպում է «Ընտրությունների միջազգային դիտորդական առաքելությունների հանձնարարականների հետ կապված հետագա քայլերը» վերտառությամբ համաժողով «Երկարաժամկետ ընտրական աջակցություն Հայաստանում ընտրությունների հետ առնչվող շահագրգիռ կողմերին» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի Արևելյան գործընկերության երկրների համար 2015-2017թթ. Ծրագրային համագործակցության կառուցակարգի շրջանակներում: Համաժողովը տեղի կունենա երեքշաբթի, ս.թ. փետրվարի 14-ին, ժ. 10.30-16.30-ին, «Էրեբունի Պլազա» բիզնես կենտրոնի «Էրեբունի» սրահում (26/1 Վ. Սարգսյան փողոց, Երևան):

***

Փետրվարի 14-ին, ժամը 14:00-ին Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի մաս կազմող Համախմբում կուսակցության փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Ստեփան Մարգարյանը:

ՇՆՈՐՀԱՆԴԵՍ

Ս.թ. փետրվարի 14-ին տեղի կունենա ՄԱԱԶԿ «Հայաստանի արտահանման ուղղվածություն ունեցող ճյուղերի մրցունակության բարձրացում արդիականացման և շուկան մատչելի դարձնելու միջոցով» ծրագրի երկրորդ փուլի շնորհանդեսը: Այն տեղի կունենա փետրվարի 14, 2017թ., ժամը 10:30-12:30 Էլիտ Պլազայի «Մանթաշև»  դահլիճում։ Շնորհանդեսին կմասնակցեն կառավարության ներկայացուցիչներ, Հայաստանում հավատարմագրված դեսպաններ և դիվանագետներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ, հագուստի և կոշկեղենի արտադրության և դիզայնի ոլորտների ղեկավարներ և մասնագետներ, բիզնես հանրության և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել ՄԱԱԶԿ գրասենյակ

Հեռ: 010 54 46 67, 010 54 46 51

Դատական նիստ

Փետրվարի 14-ին ժամը 16 15-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում (Ք. Երևան Գարեգին Նժդեհի 23 հասցե) տեղի կունենա Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի «Պանրագործական ընկերություն» ԲԲԸ–ի տնօրեն Թաթուլ Բաղդասարյանի հայցն ընդդեմ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանի կողմից  խլված բիզնեսի բողոքարկումը որոշման դեմ:




Լրահոս