ՖՈՏՈ. Ինչպես են հարստացել և ինչով են այժմ զբաղվում КВН-ի նախկին աստղերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

КВН-ի մասնակիցներն իրենց կյանքը կապել են հումորի հետ: Նույնիսկ այն բանից հետո, երբ նրանց ուղին պրեմիեր լիգայում ավարտվել է, նրանք նոր հումորային հարթակներ են ստեղծել, հաջողությունների հասել և հարստացել:

Ինչպես են հարստացել և ինչով են այժմ նրանք զբաղվում.

«Նոր հայեր».  Թիմը ձևավորվել է 1994թ., նրանք բազմիցս КВН-ի պրեմիեր լիգայի ֆինալիստ են դարձել: 

Թիմի շատ մասնակիցների կյանքն էապես փոխվեց, նրանք մեծ ճանաչում ձեռք բերեցին և հարստացան: Թիմի ամենահայտնի մասնակիցներից են՝ Գարիկ Մարտիրոսյանը, Արման Սաղաթելյանը, Արթուր Ջանիբեկյանը:

Գարիկ Մարտիրոսյանը թիմի ղեկավարն է եղել 1997թ.-ից: Comedy Club հեռուստաշոուի հիմնադիրներից է, ինչպես նաև հաղորդավար «ՏՆՏ» և այլ ալիքներում:

2012թ. Forbes-ը նրա կարողությունը գնահատեց մոտ 2,8  միլիոն դոլար:

Արման Սաղաթելյան՝ թիմի կապիտանն էր մինչև 1997թ.-ը: Նա հասարակայնության հետ կապերի մասնագետ է, 2013թ. դարձել է ՀՀ նախագահի մամուլի քարտուղարը, 2016թ. նշանակվել Հայաստանի հանրային ռադիոընկերության տնօրենի պաշտոնում: 

Արթուր Ջանիբեկյանը «Գազպրոմ մեդիա ժամանցային ալիքի» ղեկավարն է 2015թ.-ից և «ՏՆՏ»-ի գործադիր տնօրեն 2016թ.-ից: Պատկերացրեք նրա հոնորարի մասշտաբները:

«ԽԱԻ». Խարկովի ավիացիոն ինստիտուտի թիմ, պրեմիեր լիգայի չեմպիոն 1995թ.:

Թիմի մասնակիցներից շատերը կյանքն ընդմիշտ կապել են КВН-ի հետ:

Թիմի ամենահայտնի անդամն Անդրեյ Չիվուրինն է: Այժմ նա «Լիգա Սմեխա» շոուի խմբագիրն ու սցենարիստն է:

«Մախաչկալայի թափառաշրջիկներ». КВН-ի պրեմիեր լիգայի չեմպիոն 1996թ.:

Շաբան Մուսլիմով՝ թիմի կապիտանը: Ստեղծել է «Հեղինակների գիլդիա» սցենարիստների գործակալությունը:

Հալիլ Մուսաև՝ դերասան:

Կարեն Մկրտչյան՝ Դաղստանի մշակույթի պատվավոր գործիչ: 

Օգնում է КВН-ի Դաղստանի թիմին:

«Լեյտենանտ Շմիդտի երեխաները». 1997թ. դարձել է պրեմիեր լիգայի չեմպիոն:

Պյոտր Վինսը КВН-ից հետո սկսել է կինոկարիերան:

Վիտալի Գասաև՝ թիմի ձայներից մեկը: Երգել է ռոք խմբերից մեկում:

Դմիտրի Նիկուլինը КВН-ից հետո զբաղվել է գաստրոլային գործունեությամբ, մասնակցում է հեռուստաշոուներին, խաղում թատրոնում:

Ալեքսանդր Պուշնոյ՝ մի շարք հեռուստաշոուների հաղորդավար:

«Ուրալյան պելմեններ». 2000թ. պրեմիեր լիգայի հաղթողները: 

Սերգեյ Սվետլակովը լքեց թիմը, որպեսզի զբաղվի սեփական նախագծերով:

Comedy Club-ի մասնակից է, «ՏՆՏ» հեռուստաալիքի մի շարք ծրագրերի հաղորդավար: Նկարահանվել է «Ճակատագրի ձվերը», «Տոնածառերը» ֆիլմերում:

Անդրեյ Ռոժկով՝ «Մեծ տարբերություն» հաղորդաշարի սցենարի հեղինակն է:

Յուլիա Միխալկովա՝ մոդել, դերասանուհի: 

2016թ. իր թեկնածությունն է առաջադրել Պետդումայի ընտրություններում:

Դմիտրի Բրեկոտկին՝ «Տրիկոլոր TV»-ի գովազդային դեմքն է:

«Արևից այրվածները». երկու անգամ դարձել են պրեմիեր լիգայի մրցանակակիրներ:

Միխայիլ Գալուստյանն ու Ալեքսանդր Ռեվվան թիմի ամենահայտնի անդամներից են:

Երկուսն էլ հումորային տարբեր հաղորդումների մասնակիցներ են դարձել: Ռեվվան՝ Comedy Club-ի անդամ, «Դեմ առ դեմ»-ի ժյուրի, երգիչ-Արթուր Պիրոժկով, պրոդյուսեր: Գալուստյանը՝  Comedy Club-ի անդամ, նկարահանվել է մի շարք ֆիլմերում՝ «Կառլսոն», «Vegas-ի տոմս», «Բնավորությամբ նվեր», «8 նոր հանդիպումներ» և այլն:

«Ուեզդնի գորոդ». Չելյաբինսկի և Մագնիտոգորսկի թիմ, 2012թ. պրեմիեր լիգայի չեմպիոն

Սերգեյ Պիսարենկո և Եվգենի Նիկիշին՝ ևս մեկ դուետ, որը մինչ այժմ շարունակում է համատեղ աշխատանքը:

Ստանիսլավ Յարուշին՝ շոումեն, դերասան, խաղում է «Ունիվեր» սերիալում:

«Օդեսայի ջենտլմեններ». երկու սեզոնների հաղթողներ

Օլեգ Ֆիլիմոնով՝ արժանացել է մի շարք մրցանակների, «Մերկ և զվարճալի» նախագծի հեղինակն է: 

Սվյատոսլավ Պելիշենկո՝ թիմի կապիտան, հաղորդավար է, տարբեր սերիալներում էպիզոդիկ դերեր է խաղացել: 




Լրահոս