«Հայկական վերածնունդ» կուսակցությանն են անդամագրվել 102 մարդ, որոնցից 34-ը դուրս են եկել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին օրերին որոշ ուժերի կողմից ուղղորդված և նրանց ազդեցության տակ գտնվող լրատվամիջոցների կողմից շարունակ թմբկահարվում է, որ «Հայկական վերածնունդ» կուսակցությունը մեկը մյուսի հետևից լքում են «Հայկական վերածնունդին» միացած տարբեր կուսակցություններ: Սույնով հայտարարում ենք, որ «Հայկական վերածնունդ» կուսակցությունը իրենից ներկայացնում է քաղաքական կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական նախաձեռնությունների յուրատեսակ մի միություն, որը ձևավորվել է «Օրինաց երկիր» կուսակցության հենքի վրա` օգտագործելով շուրջ 20 տարի գործող կառույցները, գրասենյակները և ՕԵԿ կուսակցականների բազմահազարանոց թիվը:

Սույն հաղորդագրությամբ պաշտոնապես ծանուցում ենք, որ ՀՎԿ-ին միացած 9 կուսակցություների կողմից «Հայկական վերածնունդ» կուսակցությանն են անդամագրվել 102 մարդ, որոնցից 34 –ը դուրս են եկել կուսակցությունից: Համեմատության համար արձանագրենք, որ յուրաքանչյուր ամիս ՀՎԿ-ին անդամակցում է առնվազն մի քանի հազար ՀՀ քաղաքացի:

Իսկ թե ինչով էր պայմանավորված քարոզարշավի մեկնարկին որոշ անձանց` իրենց իսկ մասնակցությամբ ձևավորված կուսակցությանը հրապարակային և ուղղորդված վատաբանելու փորձերը, թողնում ենք նրանց խղճին: Ժամանակը կտա բոլոր հարցերի պատասխանը, ավելին, այսօր գործող «Կուսակցությունների մասին» օրենքի համաձայն վերոնշյալ 4 կուսակցությունները կարող են 5 օրվա ընթացքում հիմնել նոր կուսակցություններ` օգտագործելով իրենց միացած 34 անձանց, ովքեր լքել են կուսակցությունը և մասնակցել ընտրություններին: Ինչպես բազմիցս քննադատվել է նախաձեռնությանը միացած մարդ – կուսակցությունների պարագան, իրականությունը ցույց տվեց քննադատության ճշմարտացիությունը` ի դեմս ՀՎԿ-ն լքած 4 կուսակցությունների 34 անդամների դիմումների:

Սույն հայտարարությամբ արձանագրում ենք, որ մենք հավատարիմ ենք ՀՎԿ քաղաքական ուղեգծին ու գաղափարախոսությանը, և վճռական ու համատեղ ուժերով պայքարելու ենք մեր ժողովրդի ու հայրենիքի վերծննդի համար: Միևնույն ժամանակ նշում ենք, որ մենք այլևս չենք անդրադառնալու վերը նշված խնդրին և շահարկումներին:

«Հայկական վերածնունդ»  կուսակցությանը միաձուլված

  1. «Շրջադարձ» կուսակցություն (Մուշեղ Տերյան)
  2. «Հայոց հայրենիք» կուսակցություն (Անահիտ Եղոյան)
  3. Ագրարային կուսակցություն(Արամ Մելքոնյան)
  4. «Օրինաց երկիր» կուսակցություն (Զորի Ավետիսյան)
  5. «Ազգի փրկություն» կուսակցություն (Սարգիս Կարապետյան)




Լրահոս