Ալեքսանդր Լուկաշենկոն հարցականի տակ է դրել իր երկրի ներկայությունը ԵՏՄ-ում. . ԱՊՀ երկրների Կովկասի բաժնի վարիչ. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱՊՀ երկրների Կովկասի բաժնի վարիչ, ռուս ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեեւը «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում հայտարարել է, թե Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հարցականի տակ է դրել իր երկրի ներկայությունը ԵՏՄ-ում: «Ալեքսանդր Լուկաշենկոն ներկայումս այրում է կամուրջները, որը փաստացի խաչ է քաշում նրա քաղաքական ապագայի վրա: Մոսկվան կամ Իսրայելը որեւէ ազդեցություն ունենալ չեն կարող:

Սակայն պետք է հասկանալ, որ այսպիսի գործողությունները դառնում են անհամատեղելի հենց Բելառուսի ներսում Լուկաշենկոյին սատարման հետ: Այն քայլերը, որոնք Լուկաշենկոն արել է, եւ որոնք չեն համընկնում ռուս-բելառուսական հարաբերությունների հետ, դարձնում են անհնար միացյալ պետության գոյությունը,- ասել է նա` հավելելով,- Ռուսաստանն ուղղակի չի կարող թույլ տալ, որ Լուկաշենկոյի պես գործիչը ստեղծի լուրջ խնդիրներ ռուսական տնտեսության զարգացման համար: Այսպիսի պայմաններում կարող է դրվել նրա փոխարինման հարցը»»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս