Հույժ գաղտնի. «Ծառուկյան» դաշինքի համաձայնագիրը պատրաստ է. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Գագիկ Ծառուկյանը վերջնականապես վերանայել է լայն դաշինքով մասնակցելու իր որոշումը, եւ արդեն համաձայնագիր կա ստորագրված, որն առայժմ կողմերը հույժ գաղտնի են պահում։ Երեկվա դրությամբ, մեր տեղեկություններով, համաձայնագիրն ստորագրելու էր 2 ուժ՝ ԲՀԿ-ն եւ Տիգրան Ուրիխանյանի «Ալյանսը», իսկ մյուսների համագործակցությունը լինելու է անհատական, օրինակ՝ ՀՀՇ վարչության անդամ Արարատ Զուրաբյանինը։ Չի բացառվում նաեւ, որ ցուցակում կլինի «Առաքելություն» կուսակցության վարչության անդամ Մանուկ Սուքիասյանը, որը նույնպես հրավիրված էր ԲՀԿ երեկվա համագումարին»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս