Իրանը պատրաստ է իր օդային տարածքը տրամադրել Ռուսաստանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրանը պատրաստ է իր օդային տարածքը տրամադրել Ռուսաստանին Սիրիայում հակաահաբեկչական օպերացիայի անցկացման համար: Այս մասին հայտարարել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի մամուլի քարտուղար Ալի Շամհանին, փոխանցում է IRNA-ն:

«Նման անհրաժեշտության դեպքում մենք պատրաստ ենք ռուսական ինքնաթիռներին թույլ տալ թռիչքներ կատարել մեր օդային տարածքում՝ Սիրիայում ցամաքային օպերացիային աջակցելու նպատակով»,-ասել է նա:

Նա նաև ընդգծել է, որ Սիրիայում ահաբեկիչների դեմ պայքարում Իրանի և Ռուսաստանի համագործակցությունը լայն մասշտաբներ ունի:




Լրահոս