Այսօր Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ ՀՎԿ համագումարը: Նա համագումարի ընթացքում միաձայն ընտրվեց կուսակցության նախագահ:
«Այնպիսի ծրագրեր ենք առաջարկելու, որ մեր երկիրը դուրս հանենք այս խորագույն փոսից։ Մեր թշնամիներն ու հակառակորդներն անգամ արձանագրում են, որ մենք այն ուժն ենք, որ կարողանում ենք հաղթանակել։ Մանր-մունր քարերը մեր ճանապարհին առ ոչինչ են»,- նշեց նա, ապա անդրադարձավ ապրիլի 2-ին սպասվող խորհրդարանական ընտրություններին:
«Սա թաղի տղերքի, քրեական հեղինակությունների ընտրություններ չեն։ Մենք ոչ ենք ասում մարզերում զանգվածային ցուցակագրումներին: Պետք է իմանալ, որ ընտրակաշառքով ձեռք բերված քվեով նրանք դատապարտում են իրենց ընտանիքը», – հավելեց նա:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: