Փաստաբանների պալատի խորհրդի ընտրություններն ամփոփվել են. հայտնի է նոր կազմը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Փաստաբանների պալատում փետրվարի 11-ին, ժամը 17:00-ին ավարտվել են Պալատի խորհրդի ընտրությունները: Այսօր արդեն հաշվիչ հանձնաժողովն ամփոփել է ընտրության արդյունքները:

Փաստաբանների պալատի խոսնակ Ծովինար Խաչատրյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ Պալատի անդամ են ընտրվել 39 թեկնածուներից 12-ը: Նրանք են՝

1. Բաբայան Սիմոն Ալբերտի

2. Առուստամյան Մելանյա Սարգսի

3. Մեժլումյան Կարեն Սուրիկի

4. Ղազարյան Արայիկ Գառնիկի

5. Խուրշուդյան Տիգրան Սուրենի

6. Հարությունյան Հարություն Գագիկի

7. Սարդարյան Կարեն Հեկտորի

8. Սիմոնյան Տարոն Վարդանի

9. Հարությունյան Նելլի Ղուկասի

10. Աղաջանյան Կարապետ Սուրենի

11. Ասատրյան Սեդրակ Գառնիկի

12. Անանյան Հրանտ Սերգեյի

Փաստաբանների պալատի խորհրդի անդամի թեկնածուներն էին հետևյալ փաստաբանները՝ Գուրգեն Գրիգորյանը, Գևորգ Դավթյանը, Կարեն Մեժլումյանը, Կարապետ Աղաջանյանը, Հարություն Հարությունյանը, Հրանտ Անանյանը, Կարեն Սարդարյանը, Մելանյա Առուստամյանը, Տիգրան Խուրշուդյանը, Սիմոն Ալբերտի Բաբայանը, Արսեն Ստեփանի Մկրտչյանը, Լիանա Վլադիկի Բալյանը, Ռուզաննա Հովսեփի Տեր-Վարդանյանը, Վրեժ Վարուժանի Խաչիկյանը, Գայանե Ասատուրի Դեմիրճյանը, Արծրուն Կորյունի Բադալյանը, Գարիկ Գալիկյանը, Արմեն Ֆերոյանը, Հովհաննես Չամսարյանը, Էդուարդ Աղաջանյանը, Սեդրակ Ասատրյանը, Տիգրան Աթանեսյանը, Արայիկ Ղազարյանը, Սլավիկ Պողոսյանը, Զոյա Հակոբյանը, Ալեքսանդր Սիրունյանը, Կարեն Կիրակոսյանը, Տարոն Սիմոնյանը, Կարինե Սարգսյանը, Դիանա Գրիգորյանը, Լուսինե Սահակյանը, Գևորգ Գյոզալյանը, Ռուբեն Սահակյանը, Երվանդ Վարոսյանը և Նելլի Հարությունյանը:

Նշենք, որ Փաստաբանների պալատի խորհուրդը փաստաբանների պալատի գործադիր, ինչպես նաև կարգապահական վարույթ իրականացնող մարմինն է: Խորհուրդն ընտրվում է 4 տարի ժամկետով:




Լրահոս