«Երրորդ հանրապետություն» կուսակցությունը որոշում է կայացրել դադարեցնել իր մասնակցությունը 2017 թվականի հունվարի 17-ին «Համախմբում», «Երրորդ հանրապետություն» և Հայաստանի դեմոկրատական կուսակցությունների կողմից ստեղծված համագործակցության համաձայնագրին:
Մանրամասներին «Երրորդ հանրապետություն» կուսակցության նախագահ Վիկտոր Դալլաքյանը կանդրադառնա փետրվարի 13-ին, ժամը 12.00-ին, կուսակցության գրասենյակում հրավիրված ասուլիսի ժամանակ:
Հասցեն` Հանրապետության 39